image
Հրատապ լուրեր:

Էմինե Էրդողանն այցելել է հայ լուսանկարչի ցուցահանդես

Էմինե Էրդողանն այցելել է հայ լուսանկարչի ցուցահանդես

Այսօր Ստամբուլի ֆինանսական կենտրոնում գտնվող «ՎաքիֆԲանկի» գլխավոր գրասենյակում բացվել է արվեստի պատկերասրահ, որի բացումը նշանավորվել է աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսով։ 

«Արեւելք»-ի տեղեկություններով, պատկերասրահի բացմանն ու ցուցահանդեսին ներկա է եղել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանը,  որն իր խոսքում հարգանքի տուրք է մատուցել կյանքից հեռացած լուսանկարչին։

Ցուցահանդեսին ներկա են եղել նաեւ նախարարներ, դերասաններ, մշակույթի եւ արվեստի գործիչներ։ Հանդիսավոր ժապավենը կտրողների թվում էր նաեւ Թուրքիայի նախագահի հիմնած մշակույթի եւ արվեստի խորհրդի անդամ, հայազգի գործիչ Արամ Կուրանը: