image
Հրատապ լուրեր:

Հայաստան է այցելել Լազար Նաջարյանի ծոռը․ Լուսանկարներ

Հայաստան է այցելել Լազար Նաջարյանի ծոռը․ Լուսանկարներ

Վերջերս ՀԲԸՄ Հայաստանը հյուրընկալել է հայտնի ձեռնարկատեր Ջոն Նաջարյանին, տեղեկանում ենք միությունից։ Ֆինանսական փորձագետը ՀԲԸՄ Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյան դպրոցի հիմնադիր Լազար Նաջարյանի (Նաճարեան) ծոռն է։

Պուերտո Ռիկոյում բնակվող Նաջարյանը Հայաստանում այցելել է ՀԲԸՄ-ին առնչվող մի քանի վայրեր, այդ թվում՝ ՀԲ Կլաուդիա Նազարյան բժշկական կենտրոն, ՀԲ Հայաստան և APRI Հայաստանի գրասենյակներ։

Շրջագայությունն ավարտվել է անակնկալ հատուկ միջոցառմամբ, որին մասնակցել են Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյան դպրոցի շուրջ 100 շրջանավարտներ․ այն վերածվել է հիշարժան երեկոյի՝ վերամիավորելով երկարատև գործող հաստատության նախկին և ներկա սերունդներին։

Լազար Նաջարյան-Գալուստ Գլուլբենկյան վարժարանը հիմնվել է 1954 թուականին՝ Հալեպում, ամերիկահայ Լազար Նաջարյանի նվիրատվությամբ։  Ժամանակին այն եղել է հայաշխարհի ամենամեծ հայկական վարժարանը։