image

«Ես գործադիրի մարդ եմ, ինձ օրէնսդիր մարմնում լաւ չեմ պատկերացնում». Ռոպերթ Քոչարեան

«Ես գործադիրի մարդ եմ, ինձ օրէնսդիր մարմնում լաւ չեմ պատկերացնում». Ռոպերթ Քոչարեան

Ես ինծի օրէնսդիր մարմնի մէջ լաւ չեմ պատկերացներ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ըսած է  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը, որ կը գլխաւորէ  «Հայաստան» դաշինքի ցուցակը:

«Ես գործադիրի մարդ եմ, ինձ օրէնսդիր մարմնում լաւ չեմ պատկերացնում: Մեր թիմում տարբեր կարծիքներ կան: Մի մասը պնդում ու ճիշդ են համարում, որ ես լինեմ խորհրդարանում, օգտագործեմ խորհրդարանական ամպիոնը քաղաքական պայքարի համար, միւս մասը համարում է, որ չարժի: Ես անձնապէս այդպիսի ցանկութիւն չունեմ, հակուած եմ դա չանել: Բայց վերջնական որոշում դեռ չունեմ: Պէտք է սառնասիրտ, առանց զգացմունքային բաղադրիչի այդ որոշումը կայացնեմ»,-ըսած է ան: