Փութինի հետ խօսելէն 3 ժամ անց ամբողջ միրգերու արտահանման վրայ սահմանափակում դրուեցաւ: Այս մասին Տաւուշի մէջ քարոզարշաւի ժամանակ ըսած է Ռոպերթ Քոչարեանը:
«Ինձ այստեղ գալուց ասում էին, որ գիւղարտադրանքի իրացման մեծ մտահոգութիւն կայ: Հիմա անում են ամէն ինչ, որ մեր գիւղատնտեսութիւնը ունենայ լրջագոյն պրոբլեմներ: Երէկ փորձեցին հրճուանքով ասել՝ թէ Ռուսաստանի նախագահը զանգեց, Փաշինեանի ծնունդը շնորհաւորեց, ուրեմն վերջ, բոլոր հարցերը լուծուած են, ուրեմն գիւղարտադրանքը կը սկսի Հայաստանից հոսել դէպի Ռուսաստան եւ այլն:
Ուղիղ 3 ժամ յետոյ ամբողջ մրգերի վրայ սահմանափակում մտցուեց, պէտք է մերժել էդ 16 համարը, դա տոքսիկ բիւլետէն է: Մեր թիմը իսկապէս կառուցողական թիմ է, մենք քանդող չենք, ես կեանքում քանդող չեմ եղել, մենք կառուցող ենք: Մեր քարոզարշաւը թիմային քարոզարշաւ է, մենք փորձում ենք ցոյց տալ մեր թիմի բոլոր անդամներին, իրենց կարողութիւնները եւ շնորհքը»,- նշած է Քոչարեանը: