Ես ինծի օրէնսդիր մարմնի մէջ լաւ չեմ պատկերացներ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ըսած է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը, որ կը գլխաւորէ «Հայաստան» դաշինքի ցուցակը:
«Ես գործադիրի մարդ եմ, ինձ օրէնսդիր մարմնում լաւ չեմ պատկերացնում: Մեր թիմում տարբեր կարծիքներ կան: Մի մասը պնդում ու ճիշդ են համարում, որ ես լինեմ խորհրդարանում, օգտագործեմ խորհրդարանական ամպիոնը քաղաքական պայքարի համար, միւս մասը համարում է, որ չարժի: Ես անձնապէս այդպիսի ցանկութիւն չունեմ, հակուած եմ դա չանել: Բայց վերջնական որոշում դեռ չունեմ: Պէտք է սառնասիրտ, առանց զգացմունքային բաղադրիչի այդ որոշումը կայացնեմ»,-ըսած է ան: