Նասիմ Նիկոլաս Թալեբը հայտնի է ռիսկերի եւ անորոշության նկատմամբ իր թերահավատ եւ հակաթեմատիկական մոտեցմամբ, մոդելների եւ վիճակագրության նկատմամբ անվստահությամբ, նրա հետաքրքրությունների շարքում են պատահականության իմացաբանությունը եւ անորոշության ու գիտելիքի հետ կապված միջդիսցիպլինար խնդիրները:
Լիբանանցի աշխարհահռչակ փիլիսոփա, մաթեմատիկոս, գրող, համալսարանի դասախոս, տնտեսագետ եւ վիճակագրագետ Նասիմ Նիկոլաս Թալեբի Incerto նշանավոր շարքի 4 գրքերն արդեն հասանելի են հայերեն, իսկ վերջինը՝ «Պատահականության խաբկանքից մոլորվածները», թարգմանության փուլում է եւ շուտով լույս կտեսնի։ «Արեւելք»-ը տեղեկացավ, որ թարգմանությունները կատարվել են «Անտարես» հրատարակչության եւ «Կողբ» հիմնադրամի միջեւ կնքված համագործակցության համաձայնագրի հիման վրա:
Նասիմ Նիկոլաս Թալեբը հայտնի է ռիսկերի եւ անորոշության նկատմամբ իր թերահավատ եւ հակաթեմատիկական մոտեցմամբ, մոդելների եւ վիճակագրության նկատմամբ անվստահությամբ, նրա հետաքրքրությունների շարքում են պատահականության իմացաբանությունը եւ անորոշության ու գիտելիքի հետ կապված միջդիսցիպլինար խնդիրները:
Ծնվել է Լիբանանի Ամյուն քաղաքում: Թալեբները Լիբանանի հնագույն ընտանիքներից են, որոնց անդամները միշտ ներկայացրել են Լիբանանի ուղղափառների շահերը: Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին, սակայն, նրանք գաղթել են երկրից:
Նասիմ Նիկոլաս Թալեբի՝ հայերեն թարգմանված գրքերի մեջ է նաեւ նրա «Սեւ կարապը» (2007) գիրքը, որը դասվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրված 12 ամենաազդեցիկ գրքերի շարքին (ըստ The Sunday Times-ի):