Երեւանի պետական բժշկանան համալսարանը տեղեկացնում է, որ կյանքից անժամանակ հեռացել է Հայոց լեզվի ամբիոնի դասախոս, բանասեր Գայանե Աշոտի Դավթյանը:
«2003 թվականից նա ամբիոնում մասնագիտական գործունեություն է ծավալել:
Նախքան այդ 1977-1980թթ. գրադարանավար է եղել Կանազի մշակույթի պալատում, 1980-1983թթ. Հանրային հեռուստաընկերությունում աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ, խմբագիր, 1988-2000թթ. ԱՄՆ-ի «Մաշտոց» հայկական դպրոցում հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, 1998-2002թթ. «Daylight» եւ «Victory» սոցիալական ծառայության աշխատակից ADHC առողջապահական կենտրոնում, 1984-2002թթ. ապրել եւ աշխատել է ԱՄՆ-ում, Լոս Անջելեսում:
Արժանացել է բազմաթիվ պարգեւների եւ շնորհակալագրերի:
Գործընկերները Գայանե Դավթյանին միշտ հիշում են ժպտադեմ, աշխույժ, կյանքով եւ եռանդով լցված, նվիրված սիրելի աշխատանքին, արվեստին ու գրականությանը:
Հայոց լեզվի ամբիոնում կազմակերպվող միջոցառումների ակտիվ մասնակից է եղել, միշտ ուսանողների կողքին` բարի, հոգատար, բայց եւ խստապահանջ, պատասխանատու»,-նշված է համալսարանի տարածած մահազդում։
Բազմաթիվ օտարներ գրել են, որ Բժշկական համալսարանում հայերեն են սովորել Գայանե Դավթյանի շնորհիվ, իսկ ԱՄՆ-ի «Մաշտոց» հայկական դպրոցում նա հայերենի սերն էր փոխանցում օտար երկրում ապրող հայ մանուկներին։
Գայանե Դավթյանը երգահան Սասուն Պասկեւիչյանի կինն է։