image
Հրատապ լուրեր:

Անյայտ կորսուածներու ծնողները կը շարունակեն բողոքել. Անոնք հաւաքուած են ՊՆ-ի շէնքին մօտ (Տեսանիւթ)

Անյայտ կորսուածներու ծնողները կը շարունակեն բողոքել. Անոնք հաւաքուած են ՊՆ-ի շէնքին մօտ (Տեսանիւթ)

Արցախեան պատերազմին մէջ անհետ կորածներու հարազատները բողոքի արշաւ կ'իրականացնեն Հայաստանի ՊՆ-ի դիմաց:

«Մենք ուզում ենք Օնիկ Գասպարեանի (ՀՀ ԶՈՒ Գլխաւոր շտապի պետ) հետ հանդիպենք, հասկանանք՝ մեր հարցի լուծումը երբ է: Այս հարցի պատասխանն արդէն 55 օր մեզ տանջում է, ու մենք ուզում ենք հասկանալ, թէ մեզ երբ կ'ընդունի եւ երբ կը ստանանք մեր հարցի պատասխանը: Ամբողջ Հայաստանում եւ անհատների, եւ պաշտօնեաների, եւ պետական մարմինների դիմել ենք: Հայաստանում մէկը չկայ, որ դիմած չլինենք: Հիմա մնացել է ամբողջ Հայաստանում Օնիկ Գասպարեանի հետ հանդիպումը: Ուզում ենք իմանալ՝ ինքը կը կարողանա՞յ մեզ ընդունել եւ հարցին լուծում տալ»,-ըսած է անհետ կորած զինուորներէն մէկուն ծնող Անահիտ Ադոյեանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութեան, ուր  ան կոչ արած էր ըմբռնումով մօտենալու, համբերատար գտնուելու, արշաւի մասնակիցը ըսած է. «Ասելը շատ հեշտ է: Հլա մի հատ ծնողի մտքով մտածենք: Եթէ մարդիկ իմանան, որ գերի են իրենց որդիները, այդ սպասումը գուցէ մի ուրիշ տեսակ լինի: Իսկ երբ անորոշ վիճակ է, դա ուրիշ է: Հա, սպասենք, բայց ինչքա՞ն, մինչեւ երբ»:

Ան աւելցուցած է, որ նախօրէին գերութենէն վերադարձած 44 զինծառայողներէն մէկը այն զօրամասէն է, ուր ծառայած են իրենց որդիները. «Մեր այդ զօրամասում 17-ը քիմիկներ են, 17-ը մոպեր են, 6-ը հետախուզութիւնն է եւ մէկը՝ հանրակառքի վարորդը: վերադարձածը մոպերից է»: