image

Գանատայի մեջ դեսպան Անահիտ Հարությունյանի այցը՝ Քվեբեկ. Նրան ընկերակցում էր Քվեբեկում ՀՀ պատվավոր հյուպատոս Լեւոն Աֆեյանը

Գանատայի մեջ դեսպան Անահիտ Հարությունյանի այցը՝ Քվեբեկ. Նրան ընկերակցում էր Քվեբեկում ՀՀ պատվավոր հյուպատոս Լեւոն Աֆեյանը

Գանատայում ՀՀ Դեսպանության պաշտոնական էջից տեղեկանում ենք՝

Դեկտեմբերի 2-ին ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը պաշտոնական այց կատարեց Քվեբեկ։

Այցի շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նրանց թվում են, մասնավորապես՝ Քվեբեկի լեյտենանտ-նահանգապետ Մանոն Ժանոտը, Միջազգային հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի հարցերով (ՄՀՖ) նախարար Քրիստոֆեր Սքիթը, Մշակույթի և հաղորդակցության նախարար Մաթյո Լակոմբը, Բարձրագույն կրթության նախարար Մարթին Բիրոնը (վերջին երեքը՝ «Կոալիցիա՝ հանուն Քվեբեկի ապագայի», CAQ), Ազգային ժողովի փոխնախագահ Ֆրանց Բենժամինը (պաշտոնական ընդդիմություն՝ Լիբերալ կուսակցություն, PLQ), ՄՀՖ փոխնախարար Ալան Սան Կարտյեն, ՄՀՖ փոխնախարարի տեղակալ ու արարողակարգի պետ Դոմինիկ Մարկոտը, Եվրոպական, Ասիա-խաղաղօվկիանոսյան և ինստիտուցիոնալ հարաբերությունների հարցերով ՄՀՖ փոխնախարարի տեղակալ Էլիզա Վալենտինը, ինչպես նաև «Քվեբեկյան կուսակցության» (ընդդիմության երրորդ ուժը, PQ) ղեկավար, պատգամավոր Փոլ Սան-Պյեռ Պլամոնդոնը, պատգամավորներ Միշել Սետլակվեն (խորհրդարանում պաշտոնական ընդդիմության առաջնորդը), Սոնա Լախոյան Օլիվյեն (երկուսն էլ՝ PLQ) և Սելին Հայթայանը (CAQ)։ 

Պաշտոնական հանդիպումների ժամանակ զրուցակիցներն ընդգծեցին իրենց միանշանակ պատրաստակամությունն ու հաստատակամությունը զարգացնելու ու խորացնելու երկկողմ համագործակցությունը՝ առանձնանշելով տնտեսության, կրթության, մշակույթի և համապատասխան այլ ոլորտներում անհրաժեշտ հետագա քայլերը։

Այցի ընթացքում ՀՀ դեսպանին ուղեկցեցին Քվեբեկում ՀՀ պատվավոր հյուպատոս Լ. Աֆեյանը և ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Գ. Եդիգարյանը։