Հալեպահայ Գեւորգ Միրզայանը Հայաստան է տեղափոխվել սիրիական հակամարտության պատճառով: Սկզբից Լիբանան, հետո Հայաստան փոխադրված արհեստավորը գործի է դրել Բեյրութում ազգականից սովորած արհեստը՝ դռների, պատուհանների, ցանցերի տեղադրումն ու նորոգումը Հայաստանում պահանջված գործ է: Պատվիրատուները գնահատում են Գեւորգի գործի մաքրությունը, ճշտապահությունը: Ինքն էլ դժգոհ չէ հայրենիքում, որոշել է վերջնական հաստատվել: Նպատակ ունի սեփական գործարանը հիմնել, որից հետո վստահորեն կընդլայնի գործը:
Գեւորգ Միրզայանի մասին՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում.