image
Հրատապ լուրեր:

Սիրիահայ Գուլաղյան և Համամջյան ընտանիքները «Փրկէ կեանք մը» ծրագրով Հայաստան են ժամանել. լուսանկար

Սիրիահայ Գուլաղյան և Համամջյան ընտանիքները «Փրկէ կեանք մը» ծրագրով Հայաստան են ժամանել. լուսանկար

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ից տեղեկանում ենք, որ օրերս «Փրկէ կեանք մը» ծրագրով Սիրիայից Հայաստան են ժամանել եւս երկու ընտանիք: Նրանք են՝  Գուլաղյան և Համամջյան ընտանիքները։ 
Վերոնշյալ ընտանիքների տեղափոխումը հնարավոր է դարձել IDeA հիմնադրամի ցուցաբերած ֆինանսական աջակցության շնորհիվ:

 


 

Ինչպես հայտնի է՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը շարունակում է աջակցել սիրիահայությանը։

Հիմնադրամի աջակցությամբ «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության  «Փրկիր մի կյանք» ծրագրով մինչ օրս Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 64 հոգի: Առաջիկա 3 ամիսներին Հայաստան տեղափոխվելու ցանկություն է հայտնել ևս 30 սիրիահայ։

2016 թ․ հոկտեմբերին IDeA հիմնադրամը հայտարարել էր սիրիահայերի աջակցության նպատակով 250 հազար ԱՄՆ դոլար հատկացնելու մասին: Այս ֆինանսական հատկացումը բաշխվում է չորս գործընկեր կազմակերպությունների՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ), «Առաքելություն Հայաստան» (Mission Armenia) հասարակական կազմակերպության, «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության եւ «Repat Armenia» հիմնադրամի միջեւ՝  սիրիահայերի համար ծրագրերի մշակման եւ իրագործման համար։

IDeA հիմնադրամի տրամադրած միջոցներով «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը 2017 թ. հունվարից հոգում է բնակարանների վարձակալության ծախսերը Հայաստան տեղափոխված 40 սիրիահայի համար:

Գործընկեր կազմակերպությունների ջանքերով կազմակերպվել են Հայաստանում սիրիահայերի ինտեգրմանն ուղղված հանդիպումներ և միջոցառումներ։