image

Նախարարի կոչը՝ երեխաների համար չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ

Նախարարի կոչը՝  երեխաների համար չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կոչ է արել չգնել հեղափոխության խորհրդանիշերով դպրոցական պարագաներ.

 

«Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն:

Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար»: