image

Լարուած իրավիճակ Թիֆլիսի մէջ. Ընդդիմադիրները ներխուժած են խորհրդարան

Լարուած իրավիճակ Թիֆլիսի մէջ. Ընդդիմադիրները ներխուժած են խորհրդարան

Այսօր առաւօտէն Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիպաշվիլիի յայտարարութենէն ետք լարուած իրավիճակ է խորհրդարանի մուտքերու դիմաց: Ոստիկանութիւնը սկիզբը արգիլած էր ընդդիմադիր պատգամաւորներուն եւ լրատուամիջոցներու ներկայացուցիչներուն մուտք գործել խորհրդարան: Աւելի ուշ վերջիններս յաջողած են մտնել նիստերու դահլիճ:

Ընդդիմադիր պատգամաւորները գրաւած են խորհրդարանի նախագահի աթոռը եւ յայտարարած, որ թոյլ պիտի չտան խորհրդարանը շարունակէ աշխատանքը, քանի դեռ վարչապետը հրաժարական չէ տուած:

Այս ամենից հետո սկսվեցին բախումներ իշխող և ընդդիմադիր կուսակցությունների անդամների միջև, որը վերածվեց ծեծկռտուքի, հարվածներ են ստացել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Նշենք, որ կառավարության այսօրվա նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել էր երեկ Թբիլիսիում անցկացված բողոքի ցույցերին, որոնց ընթացքում ցուցարարները պահանջում էին վարչապետի հրաժարականը: Նա հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, իսկ երկրում տեղի ունեցող անկարգությունների մեղավորը Վրաստանի նախկին վարչապետ Միխայիլ Սահակաշվիլին է ու նրա աջակիցները: