image

«Ինձ հարկաւոր է մի փոքր անկիւն» Որդւոյն բուժումը ապահովելու համար Լոս Անճելոս մեկնած հայուհին օգնութիւն կարիք ունի

«Ինձ հարկաւոր է մի փոքր անկիւն» Որդւոյն  բուժումը  ապահովելու համար Լոս Անճելոս մեկնած  հայուհին օգնութիւն կարիք ունի

Իմ սիրելի հայրենակիցներ, մեծ սրտի եւ բարի հոգու տէր մարդիկ, ես` Անի Եաղուբեանս ունեմ 8 տարեկան որդի, որ ծնուել է սրտի բնածին արատով (single ventrical), այս հիւանդութիւնը հազուադէպ հիւանդութիւն է: Իմ որդիս` Մարթինը շատ վաղ հասակից, 3 ամսականից մինչ այսօր արդէն 4 վիրահատութիւն է ունեցել: Սկզբնական ժամանակահատուածում բոլոր ծախսերը մենք կարողանում էինք հոգալ մեր ուժերով, բայց հետագայում երբ տեղեկացանք, որ երեխայիս բուժումը պէտք է շարունակուի Ամերիկայում, մենք կանգնեցինք դժուարութեան առաջ: Մեզ անհրաժեշտ էր աւելի մեծ գումար: Մենք դիմեցինք Իրանի հայկական համայնքին, առաջին մեզ հովանաւորեց Թեհրանի բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ Սրբազաան Արքեպիսկոպոսը եւ Թեմական Խորհուրդը:

Յարգելի հայրենակիցներ, դուք գիտէք թէ ինչ բարդ խնդիր է Իրանից Ամերիկա գալը, այսինքն մեզ միաժամանակ անհրաժեշտ էր եւ ճանապարհածախսը, եւ որդուս բուժմանը յատկացուող գումար:

Մենք դիմեցինք Ամերիկայի Մինիապոլիս քաղաքում գտնուող Իրանի երեխաների ֆոնտին նրանք յանձն առան միայն երեխայիս բուժումը, որը պէտք է կատարուէր երեխաների հւանդանոցում: Դիմեցինք Իրանի հայ համայնքին, որոնք շատ արագ արձագանգեցին մեր խնդրանքին եւ կազմակերպեցին դրամահաւաք: Ես եւ որդիս տեղափոխուեցինք Ամերիկա եւ այցելեցինք երեխաների հիւանդանոց (Childrens' Hostipal): Հիւանդանոցում սկսեցին որդուս բուժումը, նրանք կատարեցինք 3 վիրահատութիւն: Մենք բուժումներից յետոյ վերադարձանք Իրան, շատ մեծ յոյսով, որ այլեւս որդիս լիովին ապաքինուել է, բաց դա շատ կարճ տեւեց, որդուս ինքնազգացողութիւնը նորից վատացաւ, մենք նորից դիմեցինք նոյն ֆոնտին, նրանք մեզ պատասխանեցին, որ այլեւս չեն կարող օգնել: Մենք նորից դիմեցինք ֆոնտին, շատ խնդրելով որ երեխայի վիճակը շատ վատ է եւ խնդրում ենք հնարաւորինս օգնեն: Ֆոնտը մեզ օգնեց միայն վիզայի հարցով, ես եւ որդիս եկանք Ամերիկա, բայց նրանք այլեւս չկարողացան  բուժման խնդիրները հոգալ, քանի որ ֆոնտը փակւում էր գումար չունենալու պատճառով:

Նոյեմբեր 2016ին մեզ տեղափոխեցինք Լոս Անճելոս որպէսզի ես այստեղ ստանամ «Մետիքըլ քարտ» եւ շարունակենք որդուս բուժումը այստեղի երեխաների հիւանդանոցում (Childrens' Hospital):

Այժմ 2018 թուականի Փետրուարից որդիս գտնւում է հիւանդանոցում, նրան կրկին վիրահատել են եւ նրա վիճակը կայունացել է: Յարգելի հայրենակիցներ, իմ որդուն դեռեւս հարկաւոր է երկար ժամանակ լիովին բուժուելու համար: Ես եւ որդիս արդէն մէկուկէս տարի է այստեղ ենք, եւ ինձ համար շատ դժուար է թափառականի կեանք ունենալը, բարեկամի, ծանօթի, ընկերների տանը անցկացնելը, եւ ամենակարեւորը, որ այս վիճակը շատ է ազդում որդուս հովեգիճակի վրայ: Քան որ ինձ համար կարեւորը որդուս հանգիստը ապահովելն է, ուստի ինձ հարկաւոր է մի փոքր անկիւն, երեխայիս հանգիստը կազմակերպելու եւ կարինեքրը հոգալու: Ամուսինս որոշ չափով հոգում է Իրանից իմ ծախսերը, բայց դա չի բաւարարում, իսկ ես չեմ կարող աշխատել, քանի որ որդուս հարկաւոր է 24 ժամեայ խնամք: Ինձ ճանաչող մարդիկ գիտեն որ ես նախկինում գործունեայ անձնաւորութիւն եմ եղել: Իրանում ես դասաւանդել եմ դաշնամուր, ղեկավարել եմ Թեհրանի Չհարմահալ միութեան Ուրարտու երգչախումբը: Այս իմ ամենագլխաւոր մտահոգութիւնը իմ որդու առողջական վիճակն է: Յարգելի ժողովուրդ, ես դիմել եմ այստեղ հայկական հաստաատութիւներին` եկեղեցական մարմիններին, բայց ինձ մերժեցին, ասելով. Մենք ոչինչով չենք կարող օգնել: Այս պահին ես կանգնած եմ շատ դժուար իրավիճակի մէջ, մայր, որը պայքարում է որդու կեանքի համար, ուստի խնդրում եմ իմ հայրենակիցներին հնաւորին չափով ինձ օգնել:

Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ ի սրտէ շնորհակալութիւն յայտնել «Քաջ Նազար» հեռուտածրագրի ղեկավար` Պարոն Յովհաննէս Բալայեանին` միակ անձնաւորութիւնը, որ իր ծրագրում ընդգրկեց ինձ, որի միջոցով ես ձեռք բերի բազմաթիւ բարեկամներ:

Այդ բարեկամներից են Պըրպէնքի «Ռաֆֆի» նպարատան սեփականատէրեր Ռաֆֆի եւ Ռազմիկ Յարութիւնեանները, որոնք ընդառաջեցին իմ խնդրանքին եւ իձն ապահովեցին 6 ամսուայ բնակարանով: Շնորհակալութին նաեւ այն հայրենակիցներին որոնք օգնեցին իրենց հնաւորութիւնների չափով ինձ ապահովեցին որոշակի գումար: Ես համոզուեցի որ կան բարի կամքի տէր մարդիկ, որոնք օգնեցին, օգնում են եւ յոյսով եմ օգնելու են:

Յարգելի հայրենակիցներ, եթէ ցանկութիւն ունէք տեղեկանալու որդուս առողջութիւնից, խնդրեմ զանգահարէք հետեւեալ հեռախօսահամարովª (818) 281-1272:

Մայրական ջերմ սիրով`

Անի Եաղուպեան