image

Աղաջանյանների ժառանգների որոնում

Աղաջանյանների ժառանգների որոնում

Եղվարդի պատմություն» էջը փնտրում է լուսանկարում պատկերված մարդկանց ժառանգներին։ 

Նկարում պատկերված են օշականցի Աղաջանյանները։

Տղամարդը Արամ Աբելի Աղաջանյանն է, իսկ կողքին նստած կինը՝ նրա մայրը, որի անունը, ցավոք, հայտնի չէ։ Հայտնի է, որ նա ամուսնացել է երկու անգամ։ Առաջին ամուսնությունից ունեցել է Արամին, իսկ երկրորդ ամուսնությունից՝ Վարդանին։

Վարդանի դուստրը Մայա Ավագյանն էր, որը եղել է Պարույր Սևակի առաջին կինը։

Լուսանկարում պատկերված տղան Արամի որդին է՝ կամ Արմիկը, կամ էլ Արա Գեղեցիկը։

Եթե որևէ մեկը տեղեկություն ունի այս մարդկանց կամ նրանց ժառանգների մասին, արձագանքեք։