Մահացել է արցախցի մոդել Վերա Սաֆարյանը։ Նրա մահվան լուրը հայտնել է «Նորություններ Արցախից» էջը, տեղեկացնելով, որ գեղեցկուհին մահացել է դժբախտ պատահարի՝ ավտովթարի հետեւանքով, ինը օր կոմայի մեջ մնալուց հետո։ Բժիշկների գործադրած բոլոր ջանքերն ապարդյուն են անցել։
Վերա Սաֆարյանը Հադրութից է, ունի որդի։ Նա 2022-ին Բուլղարիայում գեղեցկության մրցությում ներկայացրել էր Հայաաստանը եւ երկրորդ տեղ գրավել։
Վերան ազատամարտիկի դուստր էր, հայրը՝ Արտյուշա Սաֆարյանը, («Ժելեզնի» մականունով), զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ չհասցնելով տեսնել դստեր ծնունդը։ Վերան մասնակցել էր 2020թ. պատերազմին։

