Ըստ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ նոր ձեւավորվող խորհրդարան չեն անցնի Կոնգրես-ՀԺԿ-ն, Հայկական վերածնունդը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Ազատ դեմոկրատները, Կոմկուսը։ Այս արդյունքը ԿԸՀ-ն հրապարակել է մոտ 1886 ընտրատեղամասերի քվեաթերթիկները հաշվելուց հետո: Հայաստանի հանրապետական կուսակցությունը կրկին վերցնում է իշխանությունը: Երկրորդ տեղում է Ծառուկյան դաշինքը, երրորդ ուժը ԵԼՔ դաշինքն է, իսկ վերջին կուսակցությունը, որ կանցնի խորհրդարան, ՀՅԴ-ն է: