image
Հրատապ լուրեր:

«Ուժեղ Հայաստան»-ը իր քարոզարշաւը սկսաւ ԱԺ-ի շէնքի մօտէն՝ փոփոխութիւններ բերելու խոստումներով

«Ուժեղ Հայաստան»-ը իր քարոզարշաւը սկսաւ ԱԺ-ի շէնքի մօտէն՝ փոփոխութիւններ բերելու խոստումներով

«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը սկսեց Ազգային ժողովի շենքի մոտ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Նարեկ Կարապետյանի և Դավիթ Ղազինյանի ճեպազրույցով։

Նարեկ Կարապետյանն ընդգծեց, որ իշխանության գալու դեպքում իրենք այնպիսի ծրագրեր են իրականացնելու, որ մարդիկ իրենց գրպանի վրա զգան փոփոխությունները, զգան, որ իրենց կյանքի որակը փոխվել է։

«Մենք նախատեսում ենք ամսական 100-150 հազար դրամ տալ 5-ից ավելի անդամ ունեցող և ծայրահեղ աղքատ յուրաքանչյուր ընտանիքի։ Այդ գումարի 70 տոկոսը տալու են աշխարհի հարուստ հայ գործարարները,  և միայն 30 տոկոսով մասնակցելու է պետությունը»,- ասաց Կարապետյանը։

Նա, դիմելով Հայաստանի ժողովրդին, կոչ արեց մասնակցել ընտրություններին և, եթե ցանկանում են փոփոխություններ, քվեարկել իրենց ուժի օգտին։

Դավիթ Ղազինյանն էլ շեշտեց՝ կասկած չունի, որ առաջիկա ընտրություններում իրենք հաջողության են հասնելու։

Նրա խոսքով՝ իրենց ուժը ներկայացրել է իրատեսական ծրագիր, պոպուլիստական խոստումներ չի տալու, ժողովրդի հետ լինելու է անկեղծ՝ ասելով միայն ճշմարտությունը։

«Մենք գնում ենք առաջ և վստահ ենք, որ ունենալու ենք ուժեղ Հայաստան»,- ասաց Ղազինյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։