image

Վայրկեան առաջ դիմել ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհուրդին. Մարուքեան

Վայրկեան  առաջ դիմել  ՄԱԿ-ի Անվտանգութեան  Խորհուրդին. Մարուքեան

Ե՞րբ պէտք է մենք հասկանանք, որ այսօր պէտք է երկրի ներսում մեր անելիքներն անենք, եւ ոչ թէ մեր գործը թողած` ամէն օր խօսենք ՄԱԿ-ից՝ հերթական սպասումը ձեւաւորելով հայ ժողովրդի մօտ։

 

Ես շատ կ'ուզեմ, որ Հայաստանի Հանրապետութիւնը վերջապէս դիմէ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդ։ Այս մասին ԼՀԿ-ն խօսած է Մայիս 25-ին, երբ ատրպէյճանական զինուած ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք։ Մենք հանդէս եկանք յատուկ յայտարարութեամբ եւ պահանջեցինք իշխանութիւններէն դիմել ՄԱԿ ԱԽ։ Այս մասին ֆէյսպուքեան իր էջով գրած է «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան նախագահ Էտմոն Մարուքեանը:

Ան, մասնաւորապէս, նշած է. «Ես շատ եմ ուզում, որ մենք դիմենք ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդ, քանի որ, ի թիւս այլ հանգամանքների, դա ճիշդ քայլ կը լինէր պրոակտիվ դիւանագիտութիւն իրականացնելու տեսանկիւնից։ 

Ինձ համար աւելի համոզիչ փաստ են դարձել Մայիս ամսից Հայաստանում ծաւալուող քննարկումները, երբ բազմաթիւ քաղաքագէտներ, քաղաքական գործիչներ, փորձագէտներ, վերլուծաբաններ… բոլոր-բոլորը խելացի դէմքերով շարունակում են պնդել, որ պէտք է դիմել ՄԱԿ-ի ԱԽ՝ մեր բոլոր դժբախտութիւնները կապելով չդիմելու հետ։ Պնդում եմ, որ պէտք է օր առաջ դիմել Անվտանգութեան խորհուրդ, որպէսզի սպառուի եւ վերջանայ հերթական լայն սպասում ձեւաւորած մի ակնկալիք, որը գուցէ գնայ եւ միանայ մեր միւս միֆականացուած ակնկալիքներին, որոնք պայթում են յաջորդաբար։ Գուցէ կոպիտ հնչի, բայց դա հայ ժողովրդի մօտ ձեւաւորուած հերթական ակնկալիքն է օտար պետութիւններից, որը յետոյ կը պարզուի սին էր կամ պատրանքային։

Իսկ ինչո՞ւ է անհրաժեշտ, որ այդ մի ակնկալիքից էլ ձերբազատվենք։ Մենք պէտք է վերջապէս հասկանանք, որ միջազգային իրաւունքը, այո’, մեր նման փոքր երկրների զէնքն ու գործիքն է արտաքին յարաբերութիւններում, որը աշխատում է միայն այն դէպքում, երբ քո զինուորը գտնւում է աւելի պաշտպանուած խրամատում։ Այդ գործիքն աւելի լաւ է գործում, երբ թշնամին քո միջազգայնօրէն ճանաչուած սուվերեն տարածքը զաւթելով գալիս է առաջ ու քո համազարկային, հրետանային համակարգերը նրանց ուղղակի մոխիր են դարձնում՝ սահմանը խախտելու պահին։ Երբ քո ականանետերը ժամանակին սկսում են գործել՝ ոչնչացնելով դեպի քո յենակէտերն ու խրամատները վազող թշնամական զօրքը։ Այդ ժամանակ է միջազգային իրաւունքն ամենալաւը գործում։

Ե՞րբ պէտք է մենք հասկանանք, որ այսօր պէտք է երկրի ներսում մեր անելիքներն անենք, եւ ոչ թէ մեր գործը թողած` ամէն օր խօսենք ՄԱԿ-ից՝ հերթական սպասումը ձեւաւորելով հայ ժողովրդի մօտ։

Հետեւաբար, ես շատ եմ ուզում, որ օր առաջ մենք դիմենք ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդ, որ վերջապէս այս մի քննարկուող հարցն էլ փակուի մեր հանրային դիսկուրսում։ Այդպէս մենք կը սկսենք աւելի լաւ խրամատներ ու ինժեներական կառոյցներ ձեւաւորել մեր սահմանի երկայնքով, կը սկսենք պատրաստուել հրոսակների յարձակմանը:

Ու այդ ժամանակ մեր տարածք ներխուժելը դատապարտող եւ թիրախային յայտարարութիւններ կը լինեն միջազգային հանրութեան կողմից, ովքեր կ'ըսեն, որ չի կարելի Հայաստանի սուվերեն տարածք մուտք գործել։ Կը լինեն նաեւ հասցէական յայտարարութիւններ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդից եւ միջազգային իրաւունքը կը սկսի գործել նաեւ Հայատանի համար»: