Ինչպես տեղեկացրել էինք, ցավալի միջադեպ է տեղի ունեցել Սկյուտարի Սուրբ Կարապետ եկեղեցու հայկական գերեզմանատանը։
Սկյուտարի Սուրբ Կարապետ եկեղեցու թաղային խորհուրդը Պատրիարքարանին տեղեկացրել է, որ անհայտ անձը ներխուժել է գերեզմանատան տարածք և վնասել 6 դամբարան ու մեկ աղբյուր։
Ստամբուլի Անատոլիական հանրապետական դատախազությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել, իսկ ոստիկանությունը ձերբակալել է Մ.Ք. անունով կասկածյալին։
Ոստիկանությունում անհրաժեշտ ընթացակարգերից հետո դատախազություն տեղափոխված կասկածյալը ուղարկվել է դատարան՝ կալանավորման միջնորդությամբ։
Գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ քննությունը շարունակվում է։