image

«Սամուէլ Կարապետեանը լինելու է այն միակ Վարչապետը, որ ոչ մի բանի կարիք չունի». Նարեկ Կարապետեան

«Սամուէլ Կարապետեանը լինելու է այն միակ Վարչապետը, որ ոչ մի բանի կարիք չունի». Նարեկ Կարապետեան

«Ուժեղ Հայաստան» կուսակցութեան անդամները, կուսակցութեան խորհուրդի անդամ Նարեկ Կարապետեանի գլխաւորութեամբ, մարտ 26-27- ին աշխատանքային այցով եղած են Սիւնիքի մարզի Սիսիան եւ Գորիս քաղաքներուն մէջ։

Սամուէլ Կարապետեանը նիւթապէս ապահովուած է, Հայաստանի միակ առաջնորդը պիտի ըլլայ, որ գալու պարագային որեւէ բանի կարիք պիտի չունենայ: Այս մասին ըսած է «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան խորհուրդի անդամ Նարեկ Կարապետեանը՝ Սիսիան այցի ժամանակ:

«Ամէն ինչ փորձել ենք, Հայաստանը տարբեր առաջնորդներ է ունեցել, բայց երբեք չենք փորձել մարդ, ով փողի կարիք չունի, ու իր ամբողջ կեանքը  տնտեսութիւնն է եղել: Հարեւան երկրի առաջնորդը՝ լինելով իր հօր տղան, մեծ կապեր ունի, իսկ մեր առաջնորդն ի՞նչ կապեր ունի, ո՞նց կարող է այդ «գելերի» մէջ բան պայմանաւորուել: Պէտք է մարդը անցած ճանապարհ ու կապեր ունենայ, ճանաչի, թէ աշխարհի ամէն երկրում ոնց է դրուածքը: Ինքը՝ նախ ցանկանալու է կեանքը բարելաւուի, երկրորդը՝ դրսում շրջապատ չի ունենալու:

Ուղղակի հանգիստ կեանք ապրելու այլընտրանք ունենալով՝ Սամուէլ Կարապետեանը որոշել է չապրի հանգիստ կեանք, մտնի սրա տակ ու փորձի փոխել: Բոլոր ղեկավարներին էլ ընդունում ենք՝ թէ լաւ, թէ վատ, ու յարգում ենք, բայց որեւէ մէկը չկայ, որ տնտեսական անցեալ ունենայ ու տասնեակ հազարաւոր մարդկանց հետ աշխատած լինի, իմանայ, թէ ոնց է յաղթահարւում աղքատութիւնը, իսկ Սամուէլ Կարապետեանն աշխարհի տարբեր երկրներում նոյն ճանապարհը անցել է:

Հայերը վատ են ապրում միայն Հայաստանում, դա նրանից է, որ համակարգը չենք կարողացել սարքել, Կարապետեանը իր կեանքը ներդնում է Հայաստանի զարգացման համար, ուրիշ մոտիւացիա ու ուրիշ օգուտ՝ քան Հայաստանի զարգացումն է, ինքը չի կարող ունենալ»,- նշած է ան:

«Ուժեղ Հայաստան» կուսակցութեան աշխատանքային այցը կը շարունակուի։