«Վաղը՝ ապրիլի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին տօնում է Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը, որը մեր քրիստոնեայ տօնացոյցում առանձնայատուկ նշանակութիւն ու խորհուրդ ունի: Խորհրդանշական այս օրը ուզում եմ առանձնայատուկ խոնարհումս բերել 44-օրեայ պատերազմի ժամանակ իրենց կեանքը հայրենիքի պաշտպանութեան համար զոհած մեր բոլոր քաջորդիներու յիշատակին: Յաւերժ փա՛ռք տղերք…
Արցախեան երկրորդ պատերազմի հասցրած վէրքերը դեռ շատ երկար տարիներ չեն սպիանալու: ..Եկեղեցական կարեւորագոյն այս տօնը Սուրբ Զատիկը՝ յարութեան եւ նոր կեանքի խորհրդանիշն ունի եւ մեր հայրենիքին բաժին հասած դժուարին այս փորձութիւններից յետոյ անգամ մենք պէտք է շարունակենք ապրել՝ յանուն մեր սերունդների ու մեր պետութեան ապագայի: Այս պատերազմում վիրաւորում ստացած մեր հերոսներին մաղթում եմ շուտափոյթ ապաքինում եւ վերականգնում:
..Ուզում եմ հաւատալ, որ այս հերոսներից իւրաքանչիւրն առաջիկայում գտնելու է իր բաժին երջանկութիւնն ու ձեւաւորի նոր, հայկական, աւանդական ամուր ընտանիք, բալիկներ ունենայ, ապագայ զինուորներ ու մայրեր պարգեւի մեր ժողովրդին: Յատկապէս այսօր, մեր հայրենիքի ու մեր ժողովրդի համար դժուարին այս ժամանակաշրջանում՝ նոր ընտանիքների ձեւաւորումն ու բալիկների լոյս աշխարհ գալը կենսական նշանակութիւն ունի մեր պետութեան ու հասարակութեան համար: Այս հարցում ես պատրաստակամ եմ լինել մեր հերոսներից իւրաքանչիւրի կողքին: Օգնել ու աջակցել նոր ընտանիք ստեղծելու հարցում, ցանկացած պարագայում կիսել նրանց հոգսն ու խնդիրները՝ միայն թէ մեր հայկական ընտանիքների ու դրանցում ծնուող բալիկների թիւն աւելանայ:
Մի քանի օրից մի նոր հայկական օճախ է ձեւաւորուելու նաեւ իմ ընտանիքում. ամուսնանալու է իմ աւագ որդին՝ Նիւէր Ծառուկեանը: Ես ուզում եմ հաւատալ, որ ցանկացած նոր հայ ընտանիքի ձեւաւորման մասին նորութիւնը պէտք է մի փոքր լաւատեսութիւն ու ապագայի նկատմամբ հաւատ բերի մեր հասարակութեան համար դժուարին այս ժամանակներում:
..Աստուած պահապա՛ն հայ ժողովրդին….»: