image

Կեանքէն հեռացած է ՀՀ ժողովրդական արուեստագէտ Հրաչեայ Գասպարեանը

Կեանքէն հեռացած է ՀՀ ժողովրդական արուեստագէտ Հրաչեայ Գասպարեանը

Կեանքէն հեռացած է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի փրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արուեստագէտ Հրաչեայ Գասպարեանը:

«Նա իր ողջ կեանքը նուիրեց արուեստին։ Նրա անցած ճանապարհը, ստեղծագործական ժառանգութիւնն ու իր սաներին փոխանցած արժէքները դեռ երկար տարիներ կը շարունակեն ապրել՝ ապրեցնելով նաեւ մեծ Վարպետին։

Հրաչեայ Գասպարեանի վաստակն ու յիշատակը յաւերժ կը մնան նրա գործընկերների, սաների, արուեստասէրների եւ բոլոր նրան ճանաչողների սրտերում։

«Թատրոնը կենդանի օրգանիզմ է, որը պէտք է սնել, այն չի կարելի անտարբերութեան մատնել, արտադրամասի վերածել: Արուեստն առանձնայատուկ երեւոյթ է, եւ նրանում գտնուող մարդն ինքնին իւրայատուկ է: Երբ թատրոնում վերանում է փորձարկումը, այն մեռնում է»,-ասում էր Հրաչեայ Գասպարեանը։

Մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում Հրաչեայ Գասպարեանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին:

Հանգչէք խաղաղութեամբ, սիրելի՛ Վարպետ, սիրելի՛ Հրաչեայ Վահագնիչ»,- յայտնած են Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտէն։