image

Արման Բաբաջանյան. «Հայաստանն Ադրբեջանի համար պատային իրավիճակ է ստեղծել»

Արման Բաբաջանյան. «Հայաստանն Ադրբեջանի համար պատային իրավիճակ է ստեղծել»

Ինչպես հայտնի է՝ Հայաստանը մարդասիրական օգնություն է հասցրել Արցախի սահման, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս մարդասիրական օգնությամբ բեռնված մեքենաների մուտքը Արցախ:

28 հուլիսիսն, Հանուն Հանրապետության Կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը եւ փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ մեկնաբանելու ԱԳ նախարարների մոսկովյան վերջին հանդիպման արդյունքներով հրապարակված` ՌԴ ԱԳ նախարարի խնդրահարույց հայտարարությունը:

Ասուլիսի ընթացքում, անդրադառնալով նաեւ Հայաստանի կողմից մարդասիրական բեռները Արցախ ուղարկելու քայլին, «Առաջին լրատվականը»-ի տնօրեն Արման Բաբաջանյանն ասել է, որ Հայաստանը Ադրբեջանի համար պատային իրավիճակ է ստեղծել՝ բեռները հասցնելով Կոռնիձորի սահման, ինչին հաջորդել է եվրոպական երկրների մայրաքաղաքներից շատ համարժեք արձագանքներ: Մանրամասը՝ տեսանյութում.