Գիտնականները արձանագրած են համաշխարհային տաքացման ընթացքի կտրուկ արագացում։ Այս մասին գրած է «Հիտրոօդերեւութաբանութեւան եւ վերահսկողութեան կեդրոն»ի տնօրէն Լեւոն Ազիզեանը։
«Պոտսդամի կլիմայական փոփոխութիւնների հետազօտութիւնների ինստիտուտի (PIK) նոր վերլուծութեան համաձայն՝ մօտաւորապէս 2015 թուականից գլոբալ տաքացման տեմպերն արագացել են։ Բնական ջերմաստիճանային տատանումների ազդեցութիւնը բացառելուց յետոյ հետազօտողները ստացել են առաջին վիճակագրօրէն նշանակալի ապացոյցը, որ մոլորակի երկարաժամկէտ տաքացման տեմպն իսկապէս աճում է։
Վերջին տասնամեակում Երկրի գլոբալ միջին ջերմաստիճանը, կախուած օգտագործուող տուեալների բազայից, իւրաքանչիւր տասնամեակի հաշուով բարձրացել է մօտ 0,35 °C-ով։ Համեմատութեան համար՝ 1970–2015 թուականներին տաքացման միջին տեմպը իւրաքանչիւր տասնամեակում կազմել է 0,2 °C-ից փոքր-ինչ պակաս։
Վերջին տասնամեակում գլոբալ տաքացման տեմպն աւելի բարձր է եղել, քան ցանկացած այլ տասնամեակում՝ սկսած 1880 թուականից, երբ սկսուել են օդի ջերմաստիճանի գործիքային դիտարկումները»,- գրած է Ազիզեանը։