image

Արցախի մէջ առաջացած է կանխիկ դրամի խնդիր, ներդրուած է կանխիկացման սահմանաչափ

Արցախի մէջ առաջացած է կանխիկ դրամի խնդիր, ներդրուած է կանխիկացման սահմանաչափ

Արցախի մէջ առաջացած է կանխիկ դրամի խնդիր, ներդրուած է դրամատնային հաշիւներէն կանխիկացման սահմանաչափ։ Այդ մասին յայտնած է Արցախի Ելեւմուտի եւ տնտեսութեան նախարարութիւնը։

«Քանի որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Արցախը գտնւում է շրջափակման մէջ, իսկ ընթացիկ տարուայ յունիսի 15-ից լրիւութեամբ դադարեցուած են նաեւ հումանիտար բեռնափոխադրումները, Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր: Արցախի կառավարութեան որոշմամբ սահմանուած սոցիալական աջակցութեան ծրագրերն իրականացնելու, աշխատավարձերն ու թոշակները վճարելու եւ կանխիկ դրամաշրջանառութեան ներքին ընթացքն ապահովելու համար խնդրում ենք բանկային հաշիւներում պահուող դրամական միջոցները կանխիկացնել ըստ անհրաժեշտութեան (ներդրուած է նաեւ կանխիկացման սահմանաչափ), իսկ ազատ կանխիկ միջոցները պահել բանկային հաշիւներում: Խնդրում ենք աջակցել պետութեանը, որպէսզի կարողանանք համատեղ ջանքերով յաղթահարել Արցախի ժողովրդի առաջ ծառացած ծանր մարտահրաւէրները»,-ըսուած է հաղորդագրութեան մէջ։