image

Սովորեցինք «կնոպկա», «բուլավկա» և կարողացանք գործը հաջողեցնել. Սիրիահայ վաճառականի փորձառությունը. տեսանյութ

Սովորեցինք «կնոպկա», «բուլավկա» և կարողացանք գործը հաջողեցնել. Սիրիահայ վաճառականի փորձառությունը. տեսանյութ

Նժդեհ Պետրոսյանը Կոմիտաս 19 հասցեում «Մանրուք, մարջան, ապարանջան» խանութն է բացել և Սիրիայից իր հետ Հայաստան բերել հաճախորդների հետ սիրալիր վարվելու, ինչպես նաև՝ վաճառականության փորձը: Նա ասում է, որ միշտ երազել են Հայաստան գալ, ցավոք, միայն պատերազմի պատճառով է հաջողվել հայրենիքում հաստատվել: 

Երևանում մի քանի ամիս աշխատել է բարեկամի խանութում: «Սովորեցի «ռեզին, «կնոպկա, «բուլավկա», վաճառականության հետ էլ արդեն կապ ունեի և այսպիսով այս գործը հաջողեցրի»,-իր փորձն է կիսում խանութի սեփականատեր Նժդեհ Պետրոսյանը: Նրան խանութում օգնում է կինը, որ հատուկ դասընթացների է գնացել՝ կարուձևի ոլորտում ավելի մասնագիտանալու և հաճախորդների պահանջները բարելավելու համար: 

Պատմում են, թե ինչպես են տոնել Կաղանդը՝ Սիրիայում, տարբերությունները շատ են, բայց մաղթանքները նույնն են՝ խաղաղություն աշխարհին, հայ ժողովրդին: 

Սիրիահայ Պետրոսյան ընտանիքի մասին՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում.