«Արեւելքի» թղթակիցը Մայր Աթոռից հայտնում է, որ բազմաթիվ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում: Նրանք իրենց աջակցությունն են հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, որոնց դեմ օրեր առաջ բռնության կոչեր են հնչել:
Բազմաթիվ քաղաքացիներ էլ հավաքվել էին Էջմիածնի Մայր Տաճարի մոտ, որտեղից քայլերթով միացել են Սուրբ Գայանե եկեղեցու բակում հավաքվածներին: Սուրբ Գայանե եկեղեցում էլ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մատուցեց տարեվերջյան պատարագը:
Ազգային եկեղեցուն աջակցողների կարգախոսն է. «Ամուր կանգնենք եկեղեցու կողքին»: