Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմից տեղեկանում ենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի և Տավուշի Բերդի տարածաշրջանի զոհված զինծառայողների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ Չինարի գյուղի բնակչուհի փոքրիկ Ալվինան կաթողիկոսին է նվիրել ձեռագործ աշխատանք՝ ասելով.
-Շնորհավոր Սուրբ Ծնունդ, Հայրի՛կ:
Ալվինան 2008թ. Չինարի գյուղի մատույցներում կորցրել էր հորը՝ դեռ չծնված:
Ընդունելով սահմանամերձ շրջաններից 19 մայրերի և 39 երիտասարդների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բերել փոխանցելով Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան կենդանարար ավետիսը:
«Այս երեխաները դեռ չծնված՝ արդեն իսկ հայրենատեր են, պետության պատիվն սկսվում է նրանցից»,- իր խոսքում շեշտել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ տավուշցիների անունից շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով:
