image

Լեյլա Զանան հացադուլ է հայտարարել

Լեյլա Զանան հացադուլ է հայտարարել

Քուրդ հայտնի քաղաքական գործիչ Լեյլա Զանան այսօր հացադուլ է հայտարարել` որպես բողոք թուրքական բանակի կողմից    քրդական  Ջիզրե քաղաքի պաշարման:  Թուրքական կառավարությունը շարունակում է պաշարված պահել պատմական Ջիզրեն, այնտեղ հայտարարված է պարետային ժամ: Ծնունդով  Դիարբեքիր քաղաքից Լեյլա Զանան հայտարարել է, որ իր  հացադուլով աշխարհի ուշադրությունն է հրավիրում Թուրքիայում այս օրերին քրդերի դեմ իրականացվող աննախադեպ բռնությունների վրա:

Ինչպես հաղորդել էինք,  երեկ քրդամետ HDP  կուսակցության ղեկավար Սալահելդին Դեմրիթաշը փորձել է այցելել Ջիզրե, սակայն զինվորական ուժերը փակել են նրա մուտքը քրդաբնակ քաղաք:  Դեմրիթաշի հետ է եղել նաեւ հայազգի պատգամավոր Կարո Փայլյանը: