image

«Առաջ ենք անցնում Խորհրդային Հայաստանի լաւագոյն ժամանաշրջանից».Փաշինեան 

«Առաջ ենք անցնում Խորհրդային Հայաստանի լաւագոյն ժամանաշրջանից».Փաշինեան 

Հիմա աւետիսն այն է, որ մենք Հայաստանի մէջ աւելի շատ բնակարաններ կը կառուցենք, քան Խորհրդային Միութեան տարիներուն։ Այս մասին յայտարարած է վարչապետ Նիկոլ Փաշինեան՝ Digitec 2026-ի շրջածիրէն ներս NVIDIA-ի փոխնախագահ Ռեւ Լեբարետեանի հետ ունեցած քննարկման ընթացքին։

«Սովորաբար տեսնում ենք այսպիսի մի երեւոյթ, որ Հայաստանի քաղաքացիների շրջանում շատ լուրջ նոստալգիա, կարոտախտ կար խորհրդային շրջանի նկատմամբ: Ինչո՞ւ, քանի որ անկախացումից յետոյ, անկախութեան ձեռքբերումից յետոյ մարդիկ տեսան, որ չկան կապիտալ ծախսեր, որ չկայ ենթակառուցուածք կատարելագործելու, բարելաւելու գործընթաց եւ այլն եւ այդպէս շարունակ:

Հիմա աւետիսն այն է, որ մենք Հայաստանի Հանրապետութիւնում կառուցում ենք աւելի շատ բնակարաններ, քան Խորհրդային Միութիւնում, մենք ներդրումներ ենք անում ենթակառուցուածքի մէջ աւելի շատ, քան Խորհրդային Միութիւնում, որ մենք կառուցում ենք դպրոցներ, մանկապարտէզներ աւելի շատ, քան Խորհրդային Միութիւնում եւ հիմա շատ կարեւոր է աւելի ուժեղ արդիւնք ունենալ, քան ունէինք Խորհրդային ժամանակում:

Հիմա մենք առաջ ենք անցնում Խորհրդային Հայաստանի լաւագոյն ժամանակաշրջանից, որովհետեւ մինչեւ դա չէինք ունեցել արտադրութիւն, արդիւնաբերութիւն եւ դա անում ենք հիմա, մենք առաջ ենք անցնում դրանից, ինչու եմ ես սա հիմա ասում, քանի որ ես ուզում էի յիշատակել այն ժամանակները, երբ մենք սկսեցինք ամէն ինչ փակելու գործընթաց, քանի որ դա շատ վնասակար էր համարւում, եւ ես մեր հասարակութեանը կոչ եմ անում մեզ կրկին չգցել նոյն վիճակի մէջ, որում մենք ընկանք ինչ-որ մէկի կողմից 1996-1998 թուականներին, սա շատ կարեւոր հանգամանք է»,ըսած է Փաշինեանը: