Քուրդ հայտնի քաղաքական գործիչ Լեյլա Զանան այսօր հացադուլ է հայտարարել` որպես բողոք թուրքական բանակի կողմից քրդական Ջիզրե քաղաքի պաշարման: Թուրքական կառավարությունը շարունակում է պաշարված պահել պատմական Ջիզրեն, այնտեղ հայտարարված է պարետային ժամ: Ծնունդով Դիարբեքիր քաղաքից Լեյլա Զանան հայտարարել է, որ իր հացադուլով աշխարհի ուշադրությունն է հրավիրում Թուրքիայում այս օրերին քրդերի դեմ իրականացվող աննախադեպ բռնությունների վրա:
Ինչպես հաղորդել էինք, երեկ քրդամետ HDP կուսակցության ղեկավար Սալահելդին Դեմրիթաշը փորձել է այցելել Ջիզրե, սակայն զինվորական ուժերը փակել են նրա մուտքը քրդաբնակ քաղաք: Դեմրիթաշի հետ է եղել նաեւ հայազգի պատգամավոր Կարո Փայլյանը: