ՀԲԸՄ 110-ամյակի շրջանակներում այս պահին ՀԲԸՄ երևանյան կենտրոնում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը՝ ՀԲԸՄ վերնախավի, միության համախոհների և միության կողմից հրավիրվածների հետ: Հանդիպումը խորագրված է «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ»:
«Եթե մենք ստվերի դեմ չպայքարենք, եթե այն չբերենք սպիտակ դաշտ, մենք ապագա չունենք»,- hարցերին պատասխանելուց առաջ իր խոսքում ասաց Կարեն Կարապետյանը: