image

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ACT միջազգային քննությունը

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ACT միջազգային քննությունը

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը տեղեկացնում է, որ «Այբ» դպրոցում, Հայաստանում առաջին անգամ, անցկացվել է ԱՄՆ-ում մեծ տարածում ունեցող ACT քննությունը, որի արդյունքները ընդունվում են բոլոր ամերիկյան համալսարանների կողմից: Նա նշում է, որ  քննությանը մասնակցել են մի խումբ դիմորդներ՝ տարբեր երկրներից:

«Փաստացիորեն, ԱՄՆ-ում այդ քննությունը ավելի շատ դիմորդներ են հանձնում, քան մեզանում շատ հայտնի SAT քննությունը: SAT քննությունը ավելի մեծ կշիռ է տալիս լեզվին, իսկ ACT-ն ոչ միայն պարունակում է բնագիտության բաղադրիչ, այլ նաև ավելի բարդ մաթեմատիկա, ինչի շնորհիվ բնագիտական ուղղություններով դիմորդների համար այն ավելի շահեկան է: ACT-ն նաև ավելի մոտ է դպրոցական ծրագրին, և հիմնականում անցկացվում է ոչ թե հատուկ քննական կենտրոններում, այլ հենց դպրոցներում: Ասեմ, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանը ընդունում է ACT քննության արդյունքները: Այնպես որ ՀԱՀ և ԱՄՆ-ի համալսարանները դիմողների համար արդեն առկա է նոր հետաքրքիր այլընտրանք»,-տեղեկացնում է «Այբ» դպրոցի տնօրենը: