image

Հալեպում տոնում են կարևոր նշանակություն ունեցող ռազմական օդանավակայանի ազատագրումը

Հալեպում տոնում են կարևոր նշանակություն ունեցող ռազմական օդանավակայանի ազատագրումը

Սիրիական կառավարական բանակի զինվորները  տոնախմբում են Հալեպի մոտակայքում գտնվող Kweyris ռազմական օդանավակայանի ազատագրումը, տեղեկացնում են զլմ-ները: Ինչպես հայտնել էինք,  երկու տարի շարունակ շրջափակման մեջ գտնվող օդանավակայանն ազատագրվել է  «Իսլամական պետություն»  խմբավորման պաշարումից, ինչը Սիրիայի կառավարության հերթական հաղթական քայլն է համարվում:   Ըստ «Ալ Մայադին» կայանի, ազատագրվել են օդանավակայանում պաշարման մեջ գտնված    1000 զինվորներ, որոնց մեջ կան նաև բարձրաստիճան սպաներ: Կայանը նաև հաղորդում է, որ սիրիական բանակը առաջխաղացումը շարունակում է Հալեպի Մարեուդան և Մաքհալա գյուղական բնակավայրերի ուղղությամբ, ծանր մարտեր են ընթանում նաև Ղութայի շրջակայքում: