image
Հրատապ լուրեր:

Բացառիկ գրական ձեռնարկ. Պատին գրվելու է Պլտյանի անտիպ ստեղծագործությունը

Բացառիկ գրական ձեռնարկ. Պատին գրվելու է Պլտյանի անտիպ ստեղծագործությունը

Առաջիկա շաբաթվա ընթացքում բացառիկ գրական ձեռնարկ է տեղի ունենալու Երևանում: LOFT կենտրոնում ֆրանսահայ գրող Գրիգոր Պլտեանի հետ հանդիպում-զրույցին հաջորդելու է հեղինակի պատի բանաստեղծության շնորհանդեսը: 1970-ականներին գրված նրա այս ստեղծագործությունը  երբեք չի հրապարակվել, քանի որ հեղինակը հարմար չի գտել պատի համար գրված բանաստեղծությունը տպագրել թղթի վրա: 40 տարի հետո «Երկիր»  կոչվող այդ ստեղծագործությունը վերջապես գրվելու է LOFT-ի հանրահայտ սպիտակ պատի վրա: 

LOFT-ի գրական ակումբի նախաձեռնությամբ Գրիգոր Պլտյանի հետ հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 28-ին՝ ժամը 19։00-ին: Նշվելու է, որ այս տարի լրանում է սփյուռքահայ նշանավոր մտավորականի, գրող-փիլիսոփայի գրական գործունեության 50-ամյակը: