image

Ջերմուկում զոհվել է ազատամարտիկ Սուսաննան

Ջերմուկում զոհվել է ազատամարտիկ Սուսաննան

Ջերմուկի պաշտպանության ժամանակ երեկ զոհվել է հայ կին ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը, հայտնում են նրա մարտական ընկերները: Սուսաննան հայ նորագույն ազատագրական պայքարին էր զինվորագրվել 1990-ականների սկզբից եւ մասնակցել մինչեւ հիմա եղած բոլոր ռազմական գործողություններին: Իր սկզբունքային եւ համարձակ կերպարի համար նրան անվանում էին «Հայոց Ժաննա Դ՛Արկ»: