image

Դուրղուտիի բռնություններին նաեւ բազմաթիվ հայեր են զոհվել

Դուրղուտիի բռնություններին նաեւ բազմաթիվ հայեր են զոհվել

Հունաստանում նշվել է երկրի համար կարեւոր մի հիշատակի օր, որին մասնակցել է նաեւ  Հունահայոց թեմի առաջնորդ Տեր Խորեն եպիսկոպոս Առաքելյանը։ Աթենքի քաղաքապետարանի հովանավորությամբ, Հունաստանի Հայերի Միության և «Պիղասոս» մարզամշակութային կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված հիշատակի միջոցառումը կրում էր «Դուրղուտին հիշում է շրջափակումը» խորագիրը։ Միջոցառումը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Աթենքի Դուրղուտի թաղամասում նացիստական բռնությունների անմեղ զոհերին, որոնց թվում նաև բազմաթիվ հայեր էին։ Սրբազան Հայրը հարգանքի տուրք է մատուցել նրանց հիշատակին՝ ընդգծելով հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ընդհանուր պայքարի և պատմական հիշողության պահպանման կարևորությունը։

Միջոցառմանը ներկա էին նաև Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Ատտիկայի շրջանի փոխնահանգապետեր, Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։