image
Հրատապ լուրեր:

Զոհվել է թուրքահայ երաժիշտ Ստեփան Եփրեմյանի եղբայրը

Զոհվել է թուրքահայ երաժիշտ Ստեփան Եփրեմյանի եղբայրը

(Լուսանկարում՝ Ստեփան Եփրեմյանը)

Թուրքիայի երկրաշարժին զոհ է գնացել Թուրքիայում ապրող հայ երաժիշտ, ուդահար Ստեփան Եփրեմյանի եղբայրը՝ Սամվելը:

Լուրը հայտնել է Տիգրանակերտում ապրող երաժիշտ Ուդի Երվանդը, նշելով, որ թույլտվություն է ստացել հայտնելու այս տխուր լուրը եւ ցավակցել սիրելի ընկերոջը՝ եղբոր կորստի կապակցությամբ: 

Նախօրեին Ուդի Երվանդը հայտնել էր նաեւ, որ տիգրանակերտցի երգչուհի Զիլան Տիգրիսի եւ նրա ամուսինը նույնպես մնացել են փլատակներում: Այսօր նա տեղեկացրել է, որ երգչուհուց, նրա ամուսնուց եւ փլատակներում մնացած շատ ուրիշ ընտանիքներից դեռեւս լուր չկա: 

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության նախարարը հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 6234–ի, վիրավորներինը՝ 37011–ի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է, որ Թուրքիայի հարավ-արեւելքում` Սիրիայի հետ սահմանի մերձակայքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը կարող է աճել 8 անգամ։