image

ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Ամյանը ելույթ կունենա Չեխիայում

ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Ամյանը ելույթ կունենա Չեխիայում

Չեխիայի Օստրավա քաղաքում մայիսի 19-ին սպասվում է Հայաստանի վաստակավոր արտիստ Ռազմիկ Ամյանի ելույթը:

Չեխիայում նա երգելու է Tiffany & Co. ընկերության կազմակերպած միջոցառմանը, որի մանրամասները երգիչը կհայտնի մոտ օրերս: Առայժմ հայտնի է միայն միջոցառման վայրը՝ Օստրավայի Bridge house:

Նշենք, որ Ռազմիկ Ամյանն օրերս է ավարտել հյուրախաղերը Ռուսաստանում, որտեղ հանդես է եկել երգչուհի Տաթեւ Ասատրյանի հետ՝ արժանանալով աննախադեպ ընդունելության:

Երկարատեւ դադարից հետո Ռազմիկ Ամյանը կրկին աշխույժ բեմական գործունեություն է սկսել, ինչն արժանացել է նրա բազմահազար երկրպագուների քաջալերանքին: