«Հայաստանի վարչապետն առկայ փաստերի եւ տուեալների համադրութեան արդիւնքում եկել է եզրակացութեան, որ իրեն այս իրավիճակի առնչութեամբ ճիշդ չի զեկուցուել: Աւելին, վարչապետի յայտարարութիւնը ոչ մի կապ չունի ռազմական եւ ռազմարդիւնաբերական համագործակցութեան ոլորտում հայ-ռուսական դաշնակցային յարաբերութիւնների բովանդակութեան ու որակի հետ: Կասկած չի յարուցում եւ այն հանգամանքը, որ ռուսական զէնքը լաւագոյններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետութիւնը շարունակում է սերտ համագործակցութիւնը Ռուսաստանի Դաշնութեան հետ՝ ռազմական արդիւնաբերութեան եւ բարձր արհեստագիտութիւնների ոլորտներում եւ մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ աւելի խորացնելու ուղղութեամբ»,-նշած է Գևորգեան: