image

Ո՞վ պիտի յաղթէ Թուրքիոյ ընտրութիւններուն. Կանխատեսում

Ո՞վ պիտի յաղթէ Թուրքիոյ ընտրութիւններուն. Կանխատեսում

24 Յունիսին Թուրքիոյ մէջ կայանալիք նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրութիւններէն   առաջ թրքական «Optimar» հետազօտական ընկերութիւնը   վիճակագրական   հարցաշար մը իրականացուցած է Թուրքիոյ 26 նահանգներու  մէջ, որուն  մասնակցութիւն   բերած են ընտրելու իրաւունք  ունեցող  2100      քաղաքացիներ:

Ըստ  հարցախոյզին   24  յունիսին կայանալիք   ընտրութիւնները  պիտի յանգին հետեւեալ   արդիւնքներուն

Իշխող «Արդարութիւն եւ զարգացում կուսակցութիւն» (ԱԶԿ-AKP) - 46.7 %

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցութիւն» (CHP-ԺՀԿ) - 26.3%

Իշխանամէտ «Ազգայնական շարժում կուսակցութիւն» (MHP-ԱՇԿ) - 6.9%

Ընդդիմադիր Քրտամէտ «Ժողովուրդներու դեմոկրատական կուսակցութիւն» (HDP-ԺԴԿ) - 11.2%

Ընդդիմադիր Ազգայնական «IYI» (Լավ) կուսակցութիւն - 6.8%

Ընդդիմադիր «Երջանկութիւն կուսակցութիւն» (Saadet) - 1%:

Նախագահական ընտրութիւններուն թեկնածուներու ստացած աջակցութիւնն այսպիսի տեսք ունի.

Ռեճէպ Թայէպ Էրտողան (AKP) - 51.6%

Մուհարրեմ Ինճէ (CHP) - 28%

Մերալ Աքշէնէր (IYI) - 5.5%

Սելահատտին Տէմիրթաշ (HDP) - 10․3%

Թեմել Քարամոլլաօղլու (Saadet) - 1․1%

Տողու Պերինչէք (Հայրենիք կուսակցութիւն-Vatan)- 0.5%