24 Յունիսին Թուրքիոյ մէջ կայանալիք նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրութիւններէն առաջ թրքական «Optimar» հետազօտական ընկերութիւնը վիճակագրական հարցաշար մը իրականացուցած է Թուրքիոյ 26 նահանգներու մէջ, որուն մասնակցութիւն բերած են ընտրելու իրաւունք ունեցող 2100 քաղաքացիներ:
Ըստ հարցախոյզին 24 յունիսին կայանալիք ընտրութիւնները պիտի յանգին հետեւեալ արդիւնքներուն
Իշխող «Արդարութիւն եւ զարգացում կուսակցութիւն» (ԱԶԿ-AKP) - 46.7 %
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցութիւն» (CHP-ԺՀԿ) - 26.3%
Իշխանամէտ «Ազգայնական շարժում կուսակցութիւն» (MHP-ԱՇԿ) - 6.9%
Ընդդիմադիր Քրտամէտ «Ժողովուրդներու դեմոկրատական կուսակցութիւն» (HDP-ԺԴԿ) - 11.2%
Ընդդիմադիր Ազգայնական «IYI» (Լավ) կուսակցութիւն - 6.8%
Ընդդիմադիր «Երջանկութիւն կուսակցութիւն» (Saadet) - 1%:
Նախագահական ընտրութիւններուն թեկնածուներու ստացած աջակցութիւնն այսպիսի տեսք ունի.
Ռեճէպ Թայէպ Էրտողան (AKP) - 51.6%
Մուհարրեմ Ինճէ (CHP) - 28%
Մերալ Աքշէնէր (IYI) - 5.5%
Սելահատտին Տէմիրթաշ (HDP) - 10․3%
Թեմել Քարամոլլաօղլու (Saadet) - 1․1%
Տողու Պերինչէք (Հայրենիք կուսակցութիւն-Vatan)- 0.5%