«Տերյան» Մշակութային կենտրոնի տարազաբան Անի Մարգարյանը հայտնում է, որ հունիսի 25-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում Հայաստան այցելած Հռոմի պապը պատարագի ընթացքում կրում էր «Տերյան» մշակութային կենտրոնի (Teryan cultural center) ստեղծած հագուստն ու խույրը: Դրանք զարդարված էին հայկական ավանդական ասեղնագործության կարատեսակներով:
