image

Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է՝ ինչու Հայաստանը չի մասնակցել զորավարժություններին Վրաստա

Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է՝ ինչու Հայաստանը չի մասնակցել զորավարժություններին Վրաստա

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է՝ ինչու Հայաստանը չի մասնակցել Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժությանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն այդ առումով առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար` ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել և մասնակցության հայտ չի ներկայացվել: Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են»,- նշված է ՊՆ-ի հաղորդագրությունում:

Սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժությունները։ Վրաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ  Հայաստանի պաշտպանության նախարարությունը ի սկզբանե հայտարարել էր, որ մասնակցելու է զորավարժություններին, սակայն վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից։

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը չի մասնակցել զորավարժություններին, Հայաստանի դրոշը ծածանվել է զորավարժություններին ներկա մյուս երկրների դրոշների կողքին։