image

Վրաստանէն նոր որոշում. Ցամաքի ճամբով բաց պիտի ըլլայ միայն Բագրատաշէնի անցքը

Վրաստանէն նոր որոշում. Ցամաքի ճամբով բաց պիտի ըլլայ միայն Բագրատաշէնի անցքը

 

Վրաստանի մէջ Հայաստանի դեսպանութենէն յայտնած են․

 

«Ի լրումն ներքոնշեալ յայտարարութեան՝ յայտնում ենք, որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակէտերից դեռեւս բաց կը լինի միայն Բագրատաշէն-Սադախլո անցակէտը։

Անցակէտը բաց է ամէն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատուածում։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Վրաստանի ողջ տարածքում գործում է պարէտային ժամ՝ 23։00-05։00 ընկած ժամանակահատուածում, ինչպէս նաեւ բաց եւ փակ տարածութիւններում դիմակի կրման պարտադիր պահանջ։

Պարէտային ժամը խախտելու դէպքում տուգանքը կազմում է 2000 լարի, իսկ դիմակի չկրման կարգը խախտելու դէպքում՝ 20 լարի (կրկնուելու դէպքում՝ 40 լարի)»։