Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթը, որում հաղթող ճանաչվեց 17-ամյա Լիլի Սարգսյանը՝ Երեւանից:
Ժյուրիի կազմում ընդգրկված էին Լուսինե Թովմասյանը, Գևորգ Շադոյանը, Գոռ Հարոյանը, Իրինա Վարդանյանը և այլք։ Նախագահը Գոհար Հարությունյանն էր։
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հանրության քվեարկությամբ հաղթող ճանաչվեց Էդուարդա Բաղդասարյանը՝ Գյումրուց։ Նա որոշեց քվեարկության արդյունքում գոյացած գումարն ուղղել Գյումրու անապահով ընտանիքներին։
«Միսս Սփյուռք» ճանաչվեց Սինիտա Տաբուջյանը, որը ժամանել է Լիբանանից։ «Միսս տաղանդ» ճանաչվեց Թերեզա Մարտիրոսյանը, որն առաջին մասնագիտությամբ երգչուհի է։
Հաղթող մասնակիցը Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ» հեղինակավոր մրցույթին։