image

Հայաստանում առաջին անգամ կնշվի Սպարապետի օրը

Հայաստանում առաջին անգամ կնշվի Սպարապետի օրը

Հոկտեմբերի 7-ին առաջին անգամ Հայաստանում կնշվի «Սպարապետի օրը»: Այդ մասին տեղեկանում ենք միջոցառման կազմակերպիչներից: 


Տոնակատարության շրջանակում տարբեր հարթակներում տեղի կունենան մի շարք միջոցառումներ, կոգեկոչվեն հայոց սպարապետները: 


Ամբողջ օրվա ընթացքում ներկաները հատուկ տաղավարներից կարող են գնել գյուղացիների պատրաստած էկոլոգիապես մաքուր ավանդական ուտելիքները, թխվածքներն ու խմիչքները, ձեռք բերել հատուկ այս տոնին նվիրված թեմատիկ հուշանվերներ:


13:00 - Կախովի կամրջի երկարությամբ շարված կատարողները դհոլով եւ զուռնայով կազդարարեն միջոցառման մեկնարկը:


13:10 - Երթ դեպի Մխիթար սպարապետի գերեզմանը, որտեղ կտրվի զինվորական երդում եւ կդրվի ծաղկեպսակ՝ ի նշան հարգանքի: Կտրվի զինվորական համազարկ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նվագախումբը կկատարի զինվորական քայլերգեր:


13:30 - 15:30 - «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ելույթ՝ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ: Ցանկացողների համար կկազմակերպվի հայկական ռազմական պարերի (քոչարի, յարխուշտա, վերվերի) ուսուցանում:


13:30 - 15:30 - Սբ. Թադեւոս եկեղեցում երգչախմբի կատարմամբ կհնչեն շարականներ:


13:30 - 15:30 - Արսեն Գրիգորյանի (Մրո) ղեկավարած ազգագրական երգի համույթի ելույթ, ժողովրդական տոնախմբություն:


14:00 - 17:00 - Նետաձիգի, կոխի եւ paintball-ի մրցաշարներ:


15:30 - 16:30 - Խնձորեսկի մշակույթի տանը հարակից տարածքում՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հատուկ զինվորական նվագախմբի փոքր կազմի ելույթը:


18:00 - Գալա համերգ՝ Շուշան Պետրոսյանի եւ Պարի պետական անսամբլի մասնակցությամբ:


19:00 - Տոնակատարությունը կավարտվի հրավառությամբ: