Այսօր` սեպտեմբերի 8-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը: Այդ առթիվ առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Տոնը հրաշալի առիթ է Ս. Տիրամոր կերպարին անդրադարձ կատարելու, նրանից օրինակ վերցնելու և մայրությունը մեծարելու համար:
Հայ առաքելական եկեղեցին ունի Աստվածամորը նվիրված 7 տոն: Աստվածամոր հանդեպ իր ակնածանքը Հայ եկեղեցին արտահայտել է Սուրբ Կույսին նվիրված յոթ տոներով, նրան ուղղված բարեխոսական մաղթանքներով, ինչպես նաև շարականներով, տաղերով, գովաբանական ճառերով: