image

Այսօր Խաչվերացի տօնն է

Այսօր Խաչվերացի տօնն է

Այսօր ՝ 13 սեպտեմբերին Հայաստանեայց Առաքելական եկեղեցին կը նշէ է Խաչվերացի տօնը     Խաչվերացը Հայ Եկեղեցւոյ հինգ տաղաւար տօներէն վերջինն է:

 Տօնը Խաչին նուիրուած տօներէն ամենակարեւորն է, որովհետև նուիրուած է գերութենէն խաչի վերադարձին։

 

Հայաստանյայց Եկեղեցին Խաչվերացը կը տօնէ սեպտեմբեր 11-17 ինկած ժամանակահատուածին հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը կը տօնուո ի յիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղէմ վերադարձին և Գողգոթայի վրայ կանգնեցման (վերացման): Այստեղէն ալ տօնը կը կոչուի Խաչվերաց:

 

Ժողովրդական աւանդութեան մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տօն է: Տօնի նախօրէին` շաբաթ օրը կանայք խմորեղեն կը պատրաստէին, տղամարդիկ` ուլ կը մորթէին մատաղ պատրաստելու համար: Ժողովրդական ավանդութեան համաձայն ուլի միսը և ձաւարով փիլաւը այդ օրուան առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տօնը լիարժէք պիտի չհամարուէին

 Շատ տեղեր Խաչվերացը` «Սըրբխեչը» կ՚ընկալուի, որպես աշնանամուտ: Ինչպէս կ՚ըսեն քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախչիր», – այսինքն` բացօթեայ գիշերողներն այլեւս տուն պէտք մտնեն։

 Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներուն մէջ կը մատուցուի Ս. Պատարագ, կը կատարուի հոգեհանգստեան կարգ, որմէ ետք այցելութիւն կ՚ըլլայ հանգուցեալներու շիրիմներուն։

 

Հայ Առաքելական եկեղեցին ունի Սուրբ Խաչին նուիրուած հետեւեալ տօները. Սուրբ Խաչի երեւման, Խաչվերաց, Վարագայ Ս. Խաչի, Ս. Խաչի գիւտ: Այս չորսէն երեքը կը նշուին քրիստոնեայ բոլոր եկեղեցիներուն մէջ , եւ միայն Վարագայ Սուրբ Խաչի տօնն է զուտ հայկական ու կը կատարուի միայն մեր եկեղեցիէն ներս։